Շատերն են այս օրերին խոսում, որ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է փոքրացնել ռուսաստանի ազդեցությունը ՀՀ ներքաղաքական կյանքում:
Իհարկե այս պահին հակառակն ենք տեսնում, բայց դե մարդկանց դժվար է համոզել չհավատալ իրենց երազներին:
Այս հանգամանքից ելնելով մենք կբերենք մի չափանիշ, ըստ որի կարելի է արձանագրել, որ Փաշինայնը փորձում է նվազեցնել ՌԴ ազդեցություն ՀՀ-ում: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ հետսովետական երկրներում Ռուսատսանի համար լավագույն ազդեցության գործակալները քրեական աշխարհի ներկայացուցիչներն են՝ Օրենքով գողերը:
Հենց այս հանգամանքից ելնելով էր, որ Վրաստանիախկին նախագահ Սահակաշվիլին իր ղեկավարած հեղափոխությունից անմիջապես հետո երկրից վրատերց բոլոր օրենքով գողերին: Նա այդ կերպ իր երկրում էապես նվազեցրեց Ռուսաստանի ազդեցությունը:
Հիմա հարց է առաջանում արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը պատրաստ է Հայաստանից վտարել օրենքով գողերին, թե՞ կհարմարվի նրանց դերի հետ, որ կա Հայաստանում: