ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատի Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը դժգոհ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշանակումներից:
Մասնավարապես նա դժգոհ է, որ Փաշինյանը ԲՀԿ-ական Աշոտ Հակոբյանին նշանակել է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլագիաների նախարարի պաշտոնում: Այս մասին առաջին փոխվարչապետի կինը գրել է իր ֆեյսբուքյան էջում, սակայն որոշակի ժամանակ անց հեռացրել է իր գրառումը: Այս պահին մենք ունենք նրա գրառման լուսանկարը, որը կներկայացնենք մեր ընթերցողների դատին:
Հասկանալու համար ինչ անթույլատրելի բան է կատրավում մի պահ պատկերացրեք ի՞նչ կլիներ, եթե նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի կինը հրապարակային խոսեր կառավարության ղեկավարի վարած կադրային քաղաքականության մասին: Ավելի, որպես փոխնախարար նշեր մարդու անուն, որը դեռ փոխնախարար չէ ու որոշոկի ժամանակ անց է դառնալու փոխնախարար:
Փաստորեն Փաշինյանի կառավարության անդամները պետական հարցերը լուծում են ընտանեկան միջավայրում քննարկելուց հետո: