воскресенье, 13 января 2019 г.

Photo. Video. ՌԴ-ում հետախուզվող մարդասպանը ուղեկցում է ՔՊ-ական պատգամավորին

Դեկտեմբերի 12-ին մի խումբ քաղաքացիներ փակել էին Երևան-Էջմիածին մայրուղին։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին, որպեսզի Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվի։

Բողոքի ակցիայի վայր էր եկել ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը, ում անվանական բաճկոնը ծաղրի արժանացավ քաղաքացիների կողմից։ Հայկ Սարգսյանը միայնակ չէր եկել բողոքող քաղաքացիների հետ հանդիպման։ Պարզվում է նրան ուղեկցում էին քրեական աշխարհում հայտնի Արտյոմ Կանևսկոյի մտերիմներից Ռուստամ Ստեփանյանը։

Այս անձը 2016 թվականին ՌԴ իշխանությունների կողմից մեղադրվում էր սպանություն և մարդու առևանգում իրականացնելու մեջ։ Նույն թվականին ՀՀ ոստիկանությունը Հայաստանի տարածքում հայտնաբերել էր նրան և տարածել հաղորդագրություն․«Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ ապրիլի 13-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Ռուստամ Ստեփանյանը, որը ՌԴ իրավապահների կողմից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ անձի առևանգման և սպանության մեղադրանքներով:

Խափանման միջոցը՝ կալանք: Հետախուզվողին հայտնաբերելու մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին»,-ասվում էր ոստիկանության հաղորդագրության մեջ։




Մեր տեղեկություններով նա 2016-ին կարողացել է խուսափել դատարանի առաջ կանգնեցլուց և չի արտահանձնվել ՌԴ։ Հիմա նա մտերիմ հարաբերություններ ունի Հայկ Սարգսյանի հետ ու իրեն ավելի ապահով է զգում։ Ասում են նա է ապահովում նաև մի խումբ քրեականների և նոր իշխանությունների կապը։ Նա այս օրերին նաև թիկնապահություն է անում Հայկ Սարգսյանի համար։

Ի դեպ նա այս պահին էլ է գտնվում հետախուզման մեջ ՌԴ-ում։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՆԳ նախարարության պաշտոնական կայքից։