Հայաստանում շատերը կարծում են, որ իրավապաշտպանները, որոնք գործում են դրսի գրանտների հաշվին աղքատ մարդիկ են, սակայն իրականությունը բոլորավին այլ է: Իրավապաշտպանները պարզվում է բավական լուրջ գումարներ են աշխատում:
Այսօր մենք կանդրադառնանք իրավապաշտպան Արթուր Սաքունցին, ով ղեկավարում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Աղքատ Վանաձորում գործող այս իրավապաշտպանը վերջին տասը տարիներին միայն Սորոս հիմանադրամից ստացել է ավելի քան 1 մլն դոլար գրանտ: Տեղեկատվությունը կարող եք ճշտել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան գրասենյակի կայքից:
Մեր աղբյուրները տեղեկացնում ենք, որ Արթուր Սքունցը այս տարիներին ունենալով ահռելի գումարներ երբեք որևէ աղքատ մարդու դրամական աջակցություն չի տրամադրել, բայց հիմա փոխել է իր տեսակետները: Իշխանափոխությունից հետո Սաքունցը եկել է այն համոզման, որ եղած գումարներով պետք է աջակցի վանաձորցի աղքատներին: Սքունցն առաջարկում է Վանաձորի բոլոր աղաքատներին դիմել իր գրասենյակ, որպեսզի նա վճարի նրանց լույսի, գազի և ջրի վարձերը: Սաքունցի գրասենյակ դիմելու համար անհրաժեշտ է, որպեսզի քաղաքացիները ունենան իրենց սոցիալական վատ վիճակը վկայող փաստաթուղթ:
Ֆինանսական աջակցություն ստանալու համար քաղաքացիները կարող են դիմել
Հայաստան, 2021, Լոռու մարզ, Վանաձոր
Տիգրան Մեծի պող., 59 շենք
• +374-322-42268 , +374-94-042268 (բջջ.)
• թեժ գիծ` +374-0800-01211