
Խոսքը «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Անդրանիկ
Քոչարյանի մասին է, ով վերջին տարիներին հայտնի է միայն «Մարտի 1»-ի գործով Փաստահավաք
խմբի իր գործունեությամբ, սակայն իր գործունեությունը շատ ավելի բացասական հետևանքներ
է թողել:
Երկրաշարժի տարիները հիշող բոլոր գյումրեցիներն էլ գիտեն, որ
Անդրանիկ Քոչարյանը, որը այդ տարիներին Շիրակի մարզում նախագահի լիազոր ներկայացուցիչն
էր, զբաղված էր թալանով: Նա Շիրակի մարզ՝ աղետի գոտի եկած օգնություն տեխնիկան՝ տրակտորները,
վերամբարձ կռունկները, հանում էր քաղաքից, կասեցնում էր քաղաքի վերակառուցումը, և այդ
տեխնիկան ուղարկում էր Ռուսաստան, որտեղ մինչև այսօր գործում է նրա շինարարական ընկերությունը,
և, փաստորեն նա գյումրեցիների դժբախտության հաշվին կարողացավ
մեծ կարողություն կուտակել, և ունի այնքան լկտիություն և երեսպաշտություն, որ այսօր
հանդես է գալիս հեղափոխության անունից, և խոսում է արդարությունից այն դեպքում, երբ
ինքը իր նախկին գործունեությամբ արդարության հետ որևէ կապ չունի:
Առնվազն երկրաշարժի տարիները հիշող գյումրեցիները հենց Անդրանիկ Քոչարյանով են գնահատելու
«Իմ քայլը» դաշինքը: