суббота, 6 октября 2018 г.

Հակոբ Արշակյանին Արարատ Միրզոյանի կինն է նախարար նշանակել. Գոհարի սրտի նախարարը

Ամսիներ առաջ մենք գրել էինք, որ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատի Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը դժգոհ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշանակումներից:
 

Մասնավարապես նա դժգոհ էր, որ Փաշինյանը ԲՀԿ-ական Աշոտ Հակոբյանին նշանակել է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլագիաների նախարարի պաշտոնում:

 Այս մասին առաջին փոխվարչապետի կինը գրել էր իր ֆեյսբուքյան էջում, սակայն որոշակի ժամանակ անց հեռացրել էր իր գրառումը: Մենք ունենք նրա գրառման լուսանկարը, որը ներկայացնում ենք մեր ընթերցողների դատին:


Օրերս պաշտոնից ազատվեց փոխվարչապետի տիկնոջ չսիրած նախարարը և ի վերջո Գոհար Աբաջյանի սրտի նախարարը դարձավ իրական նախարար: Մեր աղբյուրներն ասում են, որ հենց Գոհար Աբաջյանի ակտիվ ջանքերի շնորհիվ է Հակոբ Արշակյանը փոխնախարարից դարձել նախարար: