среда, 3 октября 2018 г.

Տուշոնկա գողացող Մանվելի որդու ընկերը աջակցում է Նիկոլին

Իր երիտասարդ տարիքում քաղաքական բազմաթիվ կուսակցություններ փոխած Արմեն Մկրտչյանը բաց նամակով դիմել է վարչապետ Փաշինյանին և կոչ արել, որպեսզի անհապաղ կալանավորեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Այս երիտասարդի համար կարևոր չէ, թե ինչու կկալանավորեն Քոչարյանին, միայն թե անեն դա:

Իսկ ով է Արմեն Մկրտչյանը:Նա իր այս տարիքում հասցրել է լինել ազգայնական Հայազն կուսակցության վարչության անդամ, բայց միևնույն ժամանակ ընկերություն է արել Հայաստանի Ռուսաստանի կազմի մեջ մտնելու ջատագով Անդրանիկ Նիկողոսյանի հետ:

Արմեն Մկրտչյանը հեղափոխանակ ներկայանալով ու Քոչարյանի դեմ պայքարող ներկայանալով 2017 թվականին ակտիվ աշխատում էր Քոչարյանի պրոյեկտ համարվող ԲՀԿ-ի համար: Իհարկե այս դեպքում հանուն փողի բայց հասկանալի է, որ Արմենին գաղափարական համարողները մեծ մոլորության մեջ են:

Հայազնից հետո Արմեն Մկրտչյանը հայտնվեց Միասնություն շարժման շարքերում: հետո դուրս եկավ այդ շարժման շարքերից ու նորից հայտնվեց Հայազնում, իսկ կարճ ժամանակ հետո դարձավ ՍԴՀԿ անդամ, մի քանի ամիս անց դուրս եկավ նաև ՍԴՀԿ կազմից ու սկսեց աջակցել վարչապետ Փաշինյանին:

Հասկանալու համար, թե որքան արժե Արմենի աջակցությունը բերենք մի պարզ օրինակ: 2016 թվականին նա անվերապահ աջակցում էր տուշոնկա գողացող Մանվել Գրիգորյանի որդուն: Նա իր աջակցությունն էր հայտնել Կարեն Գրիգորյանին այն դեպքում, երբ Գրիգորյանները անխնա ծեծի էին ենթարկում իրենց հակառակորդ թեկնածուին և նրա կողմնակիցներին: Այս կապակցությամբ Արմեն Մկրտչյանը անգամ ֆեյսբուքյան գրառում էր ձոնել, գրելով. «Շնորհավորում եմ Կարեն Գրիգորյանին՝ Էջմիածնի քաղաքապետ ընտրվելու առթիվ: Սադրանքներն ու ճղճիմ քայլերը անողներին կպան, իսկ Էջմիածնի քաղաքացին ճիշտ ընտրություն արեց !!!»:

Հիմա պարզ է չէ, թե քանի կոպեկ արժե Արմեն Մկրտչյանի աջակցությունը Նիկոլ Փաշինյանին: Նա պարզապես սիրում է լինել իշխանության համապատասխան տեղում ու կարևոր չէ, թե ով է իշխանությունը, այդ պահին: Եվ եթե ինչ որ ժամանակ անց Քոչարյանը գա իշխանության չկասկածեք, որ Մկրտչյան Արմենը աջակցություն կհայտնի նրան: