Հիշում եք մի քանի օր առաջ գրել էինք, որ ըստ մամուլի հրապարակումների փաստաբան Վահե Գրիգորյանը ի օգուտ Ադրբեջանի տապալել է ՀՀ քաղաքացու հայցը, որը հասել էր ՄԻԵԴ.«Խոսքը վերաբերում է 2014 թվականի օգոստոսի սկզբին ադրբեջանցիների մոտ հայտված Չինարեցի տարաբախտ հովիվ Կարեն
Պետրոսյանի գործին: Բոլորս հիշում ենք այդ ահավոր տեսանյութը, թե ինչպես էին նրան անմարդկային պայմաններում ծնկի իջեցնում ադրբեջանցի բարձրաստիճան սպայի առջև, ինչպես էին ծաղրում սահմանը պատահմամբ հատած այդ խեղճ տղային: Հաջորդ օրն էլ Ադրբեջանը լկտիաբար հայտնեց, որ Կարենը բանտում գտնվելով սրտի կանգից մահացել է: Բոլորիս էլ պարզ էր, որ նա ենթարկվել է անմարդկային խոշտանգման ու պատժվել է մահվամբ:
Պետրոսյանի գործին: Բոլորս հիշում ենք այդ ահավոր տեսանյութը, թե ինչպես էին նրան անմարդկային պայմաններում ծնկի իջեցնում ադրբեջանցի բարձրաստիճան սպայի առջև, ինչպես էին ծաղրում սահմանը պատահմամբ հատած այդ խեղճ տղային: Հաջորդ օրն էլ Ադրբեջանը լկտիաբար հայտնեց, որ Կարենը բանտում գտնվելով սրտի կանգից մահացել է: Բոլորիս էլ պարզ էր, որ նա ենթարկվել է անմարդկային խոշտանգման ու պատժվել է մահվամբ:
Եվ ահա համաձայն Եվրոպական դատարանի պաշտոնական կայքում հայտնաբերված փաստաթղթի (հղումը՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-159511. թվագրված է 2015թ. դեկտեմբերի 10-ով)՝ Կարեն Պետրոսյանի գործը կարճվել ու հանվել է քննվել գործերի ցանկից այն պատճառաբանությամբ, որ դիմումատուն (տուժողի ծնողը) այլևս չի պնդում իր բողոքը: Արտառոց հիմնավորում: Եվ ի՞նչ է պարզվում։ Պարզվում է, որ 2014թ. հոկտեմբերի 29-ից հետո Եվրոպական դատարանը որևէ փաստաթուղթ չի ստացել դիմողի փաստաբանից: Ավելին, 2015թ. հունիսի 30-ին նամակ է հասցեագրել Կարեն Պետրոսյանի և իրականում մեր բոլորի շահերը պաշտպանող փաստաբանին՝ պահանջելով վերջնական գանգատը ներկայացնել մինչև հուլիսի 24-ը, և կրկին որևէ փաստաթուղթ չի ուղարկվել: Փաստորեն, փաստաբանի անգործության պատճառով մենք կորցրել ենք այդքան կարևոր, այդքան ակնառու ու այդքան միանշանակ գործ Եվրոպական դատարանում: Եվ այդ փաստաբանի անունն է, ըստ նշված փաստաթղթի, «պարոն Վ.Գրիգորյան, որը գործունեություն է ծավալում Լոնդոնում»:
Հետաքրիր է, թե ինչ բացատրություն ունի այս մասով փաստաբան Վահե Գրիգորյանը: Բոլորին է հայտնի, որ Ադրբեջանը միլոնավոր դոլարներ է ծախսում, որպեսզի փրկի իր իշխանությունների և բանակի ոչ ժողովրդավարական դեմքը: Ադրբեջանցիները չեն վարանում և անգամ կաշառում են ԵԽԽՎ պատգամավորների, որոնք ներկայացնում են եվրոպական տարբեր երկրներ»,-ասվում էր մեր հրապարակման մեջ:
Մեր այս հրապարակումից հետո փաստաբան Վահե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում ծավալուն հոդված էր գրել և փորձել էր ապացուցել, որ ադրբեջանցիներին գումար չի վերցրել: Ինչ խոսք հավատացի, չէի կարծում, որ հասուն տղամադրը կարող է այդ աստիճան լավ խաղալ՝ չլինելով մասնագիտությամ դերասան:
Բայց որքան էր մեծ հիասթափությունս, երբ հանդիպեցի վրացահայ քաղաքական գործիչ Վահգն Չախալյանի ֆեսբուքյան գրառումը, որտեղ նա մասնավորապես գրել էր.««ինչու՞ եմ հավատում, որ հնարավոր է եղած լինի նման բան ու կիսվում եմ այս նյութով, քանզի նույն անձը «Չախալյաններն ընդեմ Վրաստանի» գործով փաստաբանն էր, որը տապալվեց մի պրիմիտիվ պաճառով, Եվրոդատարանի կողմից պահանջվող փաստաթղթեր ըստ ժամանակի չներկայացվեցին, իսկ ինչու՞ չներկայացվեցին, որովհետև ժամկետն անցնելուց հետո էինք միայն տեղեկանում, որ դատարանին նման փաստաթղթեր են անհրաժեշտ լինում…
Հ.Գ. Իսկ մինչ այդ, նույն Վահեն ահավոր մեծ հիստերիա էր բարձրացնում, դատավարությանն այլ փաստաբաններ ընդգրկելու ցանկացած փորձի հանդեպ, բանտում գտնվելու հանգամանքը, չնայած եղած կասկածներին , հնարավորություն չտվեց ճիշտ եզրահանգումներ անելու, իսկ դուրս գալուց հետո, այդպես էլ «բախտ չվիճակվեց» հանդիպել Լոնդոններում տաքուկ ծվարած փաստաբանիս…»,-նշել էր նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը:»
Հ.Գ. Իսկ մինչ այդ, նույն Վահեն ահավոր մեծ հիստերիա էր բարձրացնում, դատավարությանն այլ փաստաբաններ ընդգրկելու ցանկացած փորձի հանդեպ, բանտում գտնվելու հանգամանքը, չնայած եղած կասկածներին , հնարավորություն չտվեց ճիշտ եզրահանգումներ անելու, իսկ դուրս գալուց հետո, այդպես էլ «բախտ չվիճակվեց» հանդիպել Լոնդոններում տաքուկ ծվարած փաստաբանիս…»,-նշել էր նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը:
Վահագն Չախալյանին հավատում եմ: Նա սկզբունքային մարդ է ու այդ սկզբունքների համար դատապարտվել է Վրաստանում: Վահե Գրիգորյանին չեմ հավատում, քանի որ կասկածելի է, երբ երկու անգամ իր փաստաբանական պրակտիակայում հայկական կողմը պարտվում է փաստաթուղթ չներկայացնելու պատճառով: Ամոթ է, պարոն Գրիգորյան՝ հանուն միլիոնների անգամ չարժեր ծախել Հայաստանի շահերը: