Արցախի հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը հայկական քաղաքական իրականության ամենալպրծուն կերպարներից է: Արայիկ Հարությունյանը իր կյանքի ամբողջ ընթացքում փնտրել է տերեր, որոնց պատրաստ է եղել անմնացորդ ծառայել:
ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին Արայիկ Հարությունյանը Արցախի ամենավառ պրոսերժական գործիչն էր: Նա նաև Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերոջ՝ Բարսեղ Բեգլարյանի գործընեկրն էր ու հպարտանում էր իր ունեցած կապերով: Անգամ 2018 թվականի հունիս ամսին էր նա հպարտանում իր և Սերժ Սարգսյանի ընկեր Բարսեղ Բեգլարյանի կապերով(Հարությունյանի հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ)
Հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանին քծնելու մոնոպոլիստ Արայիկ Հարությունյանը այժմ շողոքորտում է Սերժ Սարգսյանին տապալած Նիկոլ Փաշինյանին: Ահա այստեղ է, որ ի ցույց է դրվում Արայիկ Հարությունյանի որակները: Հարությունյանի համար կարևոր է, ոչ թե հետույքի տերը, այլ թե ինչ աթոռի է նստում այդ հետույքը:
Նա հիմա այնքան նվիրված է Հայաստանի նոր վարչապետին, որ պատրաստակամություն էր հայտնել վարչապետի օգոստոսի 17-ին հրավիրված հանրահավաքին Արցախից Հայաստան բերել 1000 ցուցարարը: Բայց Հարությունյանի մուրազը փորը մնաց, քանի որ նա այնքան ցածր հեղինակություն ունի Արցախում, որ իր ամբողջ բարեկամների հետ միասին կարողացել էր հավաքել ընդամնեը 289 մարդ:
Հետաքրիր է, որ նորաթուխ համարյա հեղափոխական Արայիկը մոռացել է իր անցյալը: Կամ գուցե հիմա հեղափոխականները նաև օլիգարխ են լինում: Օրինակ ինչպես կարող է վարչապետ Փաշինյանը իրեն մոտ թողնել մի մարդու, որը լինելով պետական պաշտոնյա սուպերմարկետ է նվիրում իր դստերը՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Երբևէ Հարությունյանը բացատրել է, թե ինչպե՞ս կարելի է հարստանալ Արցախի նման աղքատ երկրում՝ զբաղեցնելով վարչապետի պաշտոն:
Պարզվում է Արայիկ Հարությունյանը նաև բավական հմուտ կեղծարար է: Նա իր պաշտոնական կենսագրությունում գրել է, որ մասնակցել է արցախյան պատերազմին, մասնավորապես Շուշիի ազատագրմանը: Մի կողմ թողնելով, այն որ իրականում նա այդ տարիներին սովորել է Երևանում մենք փորձեցինք Արցախում կռված տղաներին հարցնել, արդյոք ճանաչու՞մ են Արայիկ Հարությունյանին, որպես պատերազմի մասնակից: Որևէ մեկը չհիշեց նրան, առավել ևս Շուշին ազատագրելիս: Ավելին Արայիկ Հարությունյանը 90-ականների սկզբին զբաղվել է ունիտազների վաճառքով և նրան շատերը հիշում են Ունիտազ Արայիկ մականվամբ:
Արայիկ Հարությունյանը իրականում իր երազում է մասնակցել Արցախի ազատագրմանը: Հենց այդ երազում է նա գծել Շուշիի ազատագրման պլանը: Բոլոր աշխատանքները կատարելուց հետո Շուշին ազատագրած հրամանատարներ՝ Սամվել Բաբայանը, Արկադի Տեր-Թադևոսյանն ու Սեյրան Օհանյանը արտագրել են Արայիկ Հարությունյանի գծած պլանը ու ռանց նրա ազատագրել Շուշին: Արայիկ Հարությունյանը միայն ազատագրումից հետո է մտել Շուշի: Ասում են այդ ժամանակ էլ նա հավաքել է լքված տների բոլոր ունիտազները, լվացել և Երևանում որպես նոր ունիտազներ վաճառել:
Ի դեպ Արայիկ Հարությունյանի մասին հետաքրքիր ծաղրական լեգենդներ են պտտվում Արցախում: Ասում են նա կռվել է Լֆիկ Սամոյի հրամանատարությամբ գտնվող Ցռան Վերգո ջոկատում: Մի քանի ամիս Լֆիկ Սամոյի հրամանատարությամբ կռվելուց հետո Արայիկ Հարությունյանը տեղափոխվել է Հորադիզ, որպես Սուտլիկ Որսկան ջոկատի հրամանտար: Այս ջոկատի կազմում Արայիկ Հարությունյանը կարողացել է հասնել Բաքու և հետ գալ:
Այսքանը Արայիկ Հարությունյանի տխուր կենսագրությունից: Իհարկե գուցե շատերը կարծեն, որ կարիք չկա այս դառը ճշմարտությունը գրել, բայց իրականում սա սթափեցնող ապտակ պետք է լինի Արայիկին: Նա պետք է հասկանա, որ այս իշխանավորից այն իշխանավորի հետույք մտնելով նա կորցրել է իր արժանապատվությունը: