Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ակտիվացել են ամենատարբեր խմբերը: Այս պահին ամենաակտիվը համասեռամոլներն են, որոնք մի քանի օր առաջ ոստիկանական բաժանմունք գրավեցին և ծեծի ենթարկեցին ոստիկանների:
Հետաքրքիր է, որ այս արարքի համար որևէ համասեռամոլ պատասխանատվության չենթարկվեց:
Երեկ Երևանի կենտրոնում հանդիպեցի իմ մի հին ծանոթի, ով հեղափոխությունից հետո աշխատանքի է անցել կառավարությունում: Հեղափոխական ծանոթս անգամ մտահոգ էր դեպքերի զարգացմամբ ու անգամ մտածում էր աշխատանքից հրաժարվելու մասին:
Ընկերոջս անհանգստացնում էր մի բան, որ նոր կառավարությունը ամեն կերպ աջակցում է համասեռամոլներին: Իր խոսքով համասեռամոլների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Փինկ Արմենիա կազմակերպությունը կառավարության առաջարկությամբ մշակել է մի նախագիծ, որի ընդունմամբ կառավարությունը պետք է ապահովի համասեռամոլների ազատությունները:
Մշակված տարբերակով համասեռամոլներին կթույլատրվի երեխա որդեգրել և ամուսնանալ: Ընկերոջս խոսքով այս կերպ Փաշինյանը ցանկանում է մեծ ֆինանսական աջակցություն ստանալ Եվրոպայից: Երկրի տնտեսական վիճակը լավ չէ ու կառավարությունը ճանապարհներ է մտածում երկիր փող բերելու համար: Ներդրումներ չեն ստացվում՝ որոշել են գրանտներ ստանալ, որպես համասեռամոլների իրավունքների պաշտպան երկիր: