Վերջին շրջանում ՀՀԿ կանանց խորհրդի ղեկավար Հերմինե Նաղդալյանը հաճախակի հայտնվում էր անախորժ պատմությունների կիզակետում:
Ամենաթարմ պատմություն այն էր, երբ նա իր գնած կայքի միջոցով կեղտոտ նութեր էր գրում իր կուսակից ընկերների մասին: Այս մասին բավական շատ գրվեց էլեկտրոնային մամուլի էջերում:
Այս պատմությունները մեծ դժգոհություն էին առաջացրել ՀՀԿ-ում և շատերը կարծում էին, որ Նաղդալյանին կուսակցության համագումարի ժամանակ խիստ պատիժ էր սպասվում, սակայն ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը հրապարակային քննադատության չարժանացրեց իր կուսակից ընկերոջը:
Այս ամենից հետո Հերմինե նաղդալյանը մեծ ինքնավստահություն է ձեռք բերել և իր մտերիմների շրջապատում հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը առանց իրեն չի կարող համակարգել կուսակցության կանանց թևը, ուստի ինքը անփոխարինելի է՝ իր բնագավառում: