«Ժամանակ» օրաթերթն այսօր գրել էր, որ ՀՀԿ-ն կուսակցության դեմքը որոշել է սկսել փոխել նախընտրական ցուցակից։
Միաժամանակ, ՀՀԿ-ական կին պատգամավորներն ու նախարարները ՀՀԿ նախընտրական ցուցակում առաջին կին թեկնածուի տեղի համար մեծ կռիվ են սկսել։
Վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկել է, որ ճիշտ կլինի նախընտրական ցուցակի առաջին կին թեկնածուն լինի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ որպես երիտասարդ, գրագետ թեկնածու։ Այս առաջարկը հունից հանել է ՀՀԿ-ական կանանց՝ մասնավորապես ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին:
Մեր տեղեկություններով Հերմինե Նաղդալյանը փորձելու է տեղեկատվական տեռոր իրականացնել և «ոչնչացնել» իր թիվ մեկ հակառակորդ Արփինե Հովհաննիսյանին: Մեր տեղեկություններով Նաղդալյանի ամուսինը բանակցություններ է վարում մի քանի բլոգերների և կայքերի հետ, որպեսզի նրանք Արփինե Հովհաննիսյանի մասին բացասական տեղեկություններ տարածեն: Նա խոստանում է բլոգերներին ինչ որ պատմություններ ներկայացնել` արաբ շեյխերի և նրանց հետ Արփինե Հովհաննիսյանի համագործակցության մասին: