понедельник, 29 апреля 2019 г.

«Իմ քայլ»-ական պատգամավորի աջակիցը երիտասարդ աղջկա է բռնաբարել Ամասիա գյուղում

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի թիմակիցը Շիրակի մարզի Ամասիա գյուղում երիտասարդ աղջիկ է բռնաբարել։ Բռնաբարված կինը բողոք է ներկայացրել ոստիկանություն, բայց ինչպես աղջկա բարեկամներն են ասում ոստիկանությունը չի շտապում գործ հարուցել, քանի որ բռնաբարող երիտասարդի գործերով զբաղվում է պատգամավոր Կարեն Սարուխանյանը։

Ասում են բռնաբարություն իրականացնելու մեջ կասկածվող երիտասարդը և նրա ծնողները ընտրությունների ժամանակ բավական օգնել են Կարեն Սարուխանայնին։ Հիմա էլ Սարուխանյանն է փորձում լավության տակից դուրս գալ՝ նրանց տղային փորձելով ազատել պատասխանատվությունից։

Թե ինչ ընթացք կստանան այս խոսակցությունները դեռևս անհայտ են։ Ոստիկանությունը դեռևս պաշտոնապես չի հայտարարել կատարված հանցագործության մասին։