четверг, 13 декабря 2018 г.

Փոխվարչապետը հակաքոչարյանական ակցիայի համար 65 հազար գումար է տվել «իրավապաշտպան» Հայկազ Մակարյանին

Օրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի պիկետ էին կազմակերպել։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին դադարեցնել քաղաքական հետապնդումը երկրորդ նախագահի նկատմամբ։
Քոչարյանի աջակիցներևի ակցիային հակընդեմ ակցիա էին կազմակերպել երեք-չորս այլ քաղաքացիներ։

Հաքաքոչարյանական մինի «շարժման» լիդերը իրավապաշտպան ներկայացող Հայկազ Մակարյանն  էր։ Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եռանդուն աջակիցներին մեկը։ Այս երիտասարդը մի քանի անգամ հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում։ Առաջին անգամ նա լրատվամիջոցներից մեկին հարցազրույց տվեց և սպառնալից տոնով հայտարարեց, որ ինքը որբ է ու հանրությունը պարտավոր է հոգ տանել իր մասին՝ ապահովել աշխատանքով, տնով և անհրաժեշտ այլ միջոցներով։

Մեկ այլ անգամ նա հայտնվել էր ԱԱԾ-ի ուշադրության  կենտրոնում, քանի որ տարբեր անձանցից գումար էր շորթել, որպեսզի նրանց պաշտպանող մամուլի ասուլիսներ կազմակերպի։

վերջին անգամ նա ուշադրության կենտրոնում հայտնվեց իշխանափոխությունից հետո։ Այս անգամ էլ Հայկազ Մակարյանը պահանջում էր նոր իշխանություններից, որպեսզի իր համար էլ մի պաշտոն առանձնացնեն։ Նրա խոսքով ինքն առաջինն է միացել Փաշինյանին ու հիմա պետք է վարձահատույց լինեն իրեն։

Ու հիմա «իրավապաշտպանը» հակաքոչարյանական մինի ակցիա է կազմակերպում, որպեսզի հայտնվի Փաշինյանի ուշադրության կենտրոնում ու պետական պաշտոն ստանա։  Հիմա իհարկե նոր իշխանությունները նրան դեռ պաշտոն չեն տվել, բայց պարբերաբար ֆինանսական աջակցություն են տրամադրում։ Հակաքոչարյանական ակցիայի համար օրինակ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Հայկազ Մակարյանին 65 հազար դրամ գումար է տվել։  Ապագայում գուցե ՊՈԱԿ-ներից մեկում մի պաշտոն տան նրան, որպեսզի այլևս իրենց գրպանից չվճարեն մատուցվող ծառայությունների համար։