Ուրբաթ օրը մեր բլոգում ներկայացվեց տեղեկատվություն այն մասին, որ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տապալած ակտիվիստներից Սամսոն Թանթուշյանը դատապարտվել է 8.6 տարվա
ազատազրկման՝ մանկապղծության համար:
Մեր այս հրապարակումից հետո եղան կարծիքներ, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և նպատակը ակտիվիստների բարի անունը սևացնելն է: Այս խոսակցությունների վերջը տալու համար հրապարակում ենք լուսանկար 1in .am լրատվականից, որից պարզ է դառնում, որ մանկապիղծ Թանթուշյանի դատական գործի մասին հրապարակում եղել է դեռևս 2017 թվականին: Այս փաստից հետո կարծում ենք կդադարեն այս խոսակցությունները :
Մեր հրապարակումից հետո քաղաքացիական կոչվող հասարակության շատ անդամներ փորձեցին ներկայացնել, թե սա կազմակերպված պրովոկացիա է և Քոչարյանի թիմի կողմից մանկապիղծ Թանթուշյանը ներդրվել է ակտիվիստների մեջ, որպեսզի հետագայում անվանարկեն նրանց: Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն անգամ իր գրառումնեից մեկում <գտել> էր Քոչարյանի թիմի ագենտին: Այս տեսակետը ևս որևէ քննադատության չի դիմանում: Նախ պարզվեց, որ Սաֆարյանի գտած ագենտը Քաղաքացիական պայամանգիր կուսակցության անդամ Էդգար Շաբոյան է (ֆեյսբուքի լինկը
այստեղ): Շաբոյանը մտերիմ հարաբերություններ ունի Դավիթ Սանասարյանի օգնական Կարո Ղուկասյանի,
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի վարորդ Արթուր (Ամիգո) Ղուկասյանի և ՀՀ Սփյուռքի նախարարի վարորդ Տիգրան Մազմանյանի հետ: Եվ եթե հավատանք Ստյոպա Սաֆարյանին, ապա կստացվի,
որ Քոչարյանի ագենտը հենց Քաղաքացիական պայամանագիր կուսակցությունից է:
Հետագայում պարզվեց, որ մանկապիղծ Սամսոն Թանթուշյանը
նույնպես մտերիմ հարաբերություններ ունի Դավիթ Սանասարյանի օգնական Կարո Ղուկասյանի,
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի վարորդ Արթուր (Ամիգո) Ղուկասյանի հետ:
Մենք իհարկե վստահ ենք, որ վարչապետ Փաշինյանը տեղյակ չէ սույն
երիտասարդի գոյության մասին և մեր հրապարակման նպատակներից մեկն էլ այն է, որպեսզի
վարչապետի շրջապատից հեռու լինեն նման անձիք: Վարչապետի մոտ կարծում ենք հարցեր
կառաջանա, թե իր մտերիմները ինչպիսի մարդկանց են իրեն մոտ թողնում: Սա լուրջ
հարված է վարչապետի հեղինակությանը:
Մանկապիղծ Սամսոն Թանթուշյանը այնքան մտերիմ է ՔՊ-ականների հետ, որ նա մասնակցում է կուսակցության բոլոր միջոցառումներին: Կա հրապարակված լուսանկար, ըստ որի նա մասնակցել է ՔՊ առաջին կորպորատիվին, որին մասնակցել են նաև կառավարության համարյա բոլոր անդամները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Սամսոն Թանթուշյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի
թիմի հետ է լինում նաև նրա մարզային այցելությունների ժամանակ: Ամիգո Ղուկասյանի
էջում կա հրապարակված լուսանկար, որից հասկանալի է դառնում, որ Թանթուշյանը Փաշինյանի
պատվիրակության հետ եղել է Տավուշի մարզում:
Կասկածելի են Թանթուշյանի հետաքրությունները: Նա մի շարք ՔՊ-ականների հետ հաճախ այցելում է մանկատներ: Առաջին նագամ նա մի շարք ՔՊ-ականների հետ այցելել է Վանաձորի մանկատուն: Թանթուշյանը այլ ՔՊ-ականների հետ այցելել է նաև
այլ մանկատներ, այդ թվում Գավառի մանկատուն: Այս այցին վերաբերվող լուսանկարներ ևս
կան համացանցի բաց աղբյուրներում:
Մանկապիղծը ՔՊ-ականների հետ ամենուր է
անգամ գնում է հայկական ֆուտբոլային թիմերին երկրպագելու:
Այս փաստերի ներկայացումից հետո կարծում
ենք ճիշտ կլինի, որ մեզանից ներողություն խնդրեն, բոլոր նրանք ովքեր հայտարարում
էի, որ Թանթուշյանը կապ չունի ակտիվիստների հետ ու որ մեր բլոգի նպատակը կեղծիք
տարածելն է: Այս անգամ էլ մենք ներկայացրեցինք չոր փաստեր և կարծում ենք
հետևությունները ամեն մեկը պետք է անի:
Ամեն մեկս պետք է մեզ հարց տանք, թե ինչպես է 8,6 տարի ազատազարկման դատապարտված մանկապիղծը հայտնվել ազատության մեջ և ինչպես է նա համարձակվում ներկայանալ, որպես քաղաքացիական ակտիվիստ: Մտածել է պետք, թե չէ մի օր կարող ենք տեսնել, որ մանկապիղծ Թանթուշյանը նշանակվել է մի պաշտոնի, որի ենթակայության տակ են գտնվում հանրապետության մանկատները:
Հասարկության համար այս միջադեպը պետք է վերլուծելու առիթ դառնա:
Մարդիկ պետք է հասկանան, որ ամեն անգամ երբ անտեսում են ներկայացված փաստերը դրանից
իրականությունը չի փոխվում: Իրականությունը կարող է փոխվել միայն մեկ դեպքում, եթե
մենք փաստերին ուշադիր լինենք և ժամանակին անենք հետևություններ:
Միացեք մեր էջին այստեղ և իմացեք ավելին
Միացեք մեր էջին այստեղ և իմացեք ավելին