среда, 3 апреля 2019 г.

Լևոն Բարսեղյանը 20 գյումրեցի ընտանիքի բնակարաններ կնվիրի

Սորոսի հիմնադրամի հայաստանցի շահառուները սկսել են զբաղվել նաև բարեգործությամբ։ 

Ամիսներ առաջ մենք գրել էինք, որ Սորոսի ամենանվիրված զինվոր Արթուր Սաքունցը որոշել է օգնել վանաձորցիներին։

Այսօր արդեն նոր տեղեկություններ են մեզ հայտնի դառնում։ Սորոսի մեկ այլ գաղափարական զավակ Լևոն Բարսեղյանը որոշել է իր ստացած մոտ երկու միլիոն դոլար գրանտից բաժին հանել գյումրեցիներին։ Լևոն Բարսեղյանը իր միջոցների հաշվին 20 բնակարան կնվիրի  տնակներում բնակվող 20 գյումրեցի ընտանիքների։

Լևոն Բարսեղյանը պատրաստ է այդ բնակարանները նվիրել առաջին 20 դիմողներին, եթե նրանք անհրաժեշտ փաստատթղթեր ներկայացնեն, որը կվկայի, որ իրենք երկրաշարժի արդյունքում կորցրել են իրենց տունը։

Բոլոր ցանկացողները կարող են դիմել Լևոն Բարսեղյանի ղեկավարած Ասպարեզ ակումբի Գյումրի քաղաքի գրասենյակ՝ ք․ Գյումրի, Պուշկին 96, հեռ․ 0312 5 06 22։