понедельник, 26 ноября 2018 г.

Սասուն Միքայելյանը ուազով փախել էր Օմարից. ամոթալի փաստ Սասունի մասին


Սասուն Միքայելյանը երեկ ասաց, որ Ապրիլյան հեղափոխությունը ավելի կարևոր էր,
քան Ղարաբաղյան ազատամարտը: Նրա այս խոսքերը վրդվեցրել են ազատամարտն անցած   տղաներից մեկին, ով այս պահին գտնվում է ԱՄՆ-ում և մեծ բարկությամբ մեզ հետ կիսվեց մի պատմությամբ, որը տեղի է ունեցել հեռավոր 1993 թվականին: Այս ժամանակ, երբ ազատագրվել է Քարվաճառի շրջանը, հայկական ուժերը մեծ դժվարությամբ են պահպանել այդ տարածքի անձեռնմխելիությունը: Քարվաճառի ազատագրումից հետո Օմարի լեռնանցքի հատվածը տրվել է Սասուն Միքայելյանի հրամանության տակ գտնվող «Սասուն» ջոկատի վերահսկողությանը, և հենց Սասուն Միքայելյանը իր ջոկատով պետք է ապահովեր Օմարի լեռնանցքի անձեռնմխելիությունը: 1994 թվականին հունվարին, սակայն, Օմարի լեռնանցքը ճեղքվում է ադրբեջանցիների կողմից: Պատճառն այն է, որ ադրբեջանցիների հարձակումից առաջ, այսօր հերոս ներկայացող Սասուն Միքայելյանը իր «Ուազ» մակնիշի մեքենայով սարերով փախել էր դեպի Հայաստանի Հանրապետության սահման և իր ջոկատը թողել առանց հրամանատարության, որից հետո ադրբեջանցիները մեծ արագությամբ կարողացել էին գրավել Օմարի լեռնանցքը, այնուհետև ներխուժել Քարվաճառ: Պատերազմի տարիներով անցած բոլոր տղաներն էլ գիտեն, որ Քարվաճառը երկու անգամ է ազատագրվել հայկական ուժերի կողմից: Եվ երկրորդ անգամ հայկական կողմը մեծ զոհերի արդյունքում է կարողացել  վերաազատագրել Քարվաճառի տարածաշրջանը:
Այս պատմությունից պարզ է դառնում, թե ինչու է Սասուն Միքայելյանի համար Ապրիլյան իշխանափոխությունը առավել կարևոր Ղարաբաղյան ազատամարտից: Ի դեպ, ասում են, որ  այդ քայլից հետո Վազգեն Սարգսյանը ցանկացել է ռազմական տրիբունալի տալ Սասուն Միքայելյանին, բայց իր մարտական ընկերները կարողացել են համոզել, որ ամեն մեկը կարող է վախենալ, և այս անգամ պետք է ներվի Սասուն Միքայելյանի այդ քայլը: Եվ միայն մարտական ընկերների միջնորդությունից հետո է Սասուն Միքայելյանը կարողացել խուսափել ռազմական տրիբունալից: