понедельник, 22 октября 2018 г.

Հայաստանի Սահմանադրական դատարանի անդամ կարող է դառնալ Ադրբեջանի շահերը սպասարկողը


Հայտնի է Վահե Գրիգորյանին Սահմանադրական դատարանի դատավոր ընտրելու օրը: Ընտրության հարցը քննարկվելու է հոկտեմբերի 23-ին գումարվող ԱԺ հերթական նիստում: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի նախագահի տարածած հայտարարությունից:


Ամենայն հավանականությամբ կընտրվի այս անձը, քանի որ նոր իշխանությունների սիրելի փաստաբաններից է։ Նա հաճախ է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի պատվերով հարցազրույցներ տալիս, հոդվածներ գրում, որով սևացնում է նոր իշխանության ընդդիմադխոսներին։

Իհարկե շատերը կարող են կարծել, որ մեծ ողբ չկա սրա մեջ ու այսօր շատերն են պատվերով հարցազրույցներ տալիս։ Իհարկե կարող ենք նաև մենք անտեսել, բայց Վահե Գրիգորյանի կնեսագրության հետ կապված կան հարցեր, որոնք կարծում ենք պետությանը պետք է հետաքրքրեն։

Նախ ամիսներ առաջ թերթերից մեկը գրեց, որ համաձայն Եվրոպական դատարանի պաշտոնական կայքում հայտնաբերված փաստաթղթի (հղումը՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-159511. թվագրված է 2015թ. դեկտեմբերի 10-ով)՝ Կարեն Պետրոսյանի գործը կարճվել ու հանվել է քննվող գործերի ցանկից այն պատճառաբանությամբ, որ դիմումատուն (տուժողի ծնողը) այլևս չի պնդում իր բողոքը: Արտառոց հիմնավորում: Եվ ի՞նչ է պարզվում։ Պարզվում է, որ 2014թ. հոկտեմբերի 29-ից հետո Եվրոպական դատարանը որևէ փաստաթուղթ չի ստացել դիմողի փաստաբանից: Ավելին, 2015թ. հունիսի 30-ին նամակ է հասցեագրել Կարեն Պետրոսյանի և իրականում մեր բոլորի շահերը պաշտպանող փաստաբանին՝ պահանջելով վերջնական գանգատը ներկայացնել մինչև հուլիսի 24-ը, և կրկին որևէ փաստաթուղթ չի ուղարկվել: Փաստորեն, փաստաբանի անգործության պատճառով մենք կորցրել ենք այդքան կարևոր, այդքան ակնառու ու այդքան միանշանակ գործ Եվրոպական դատարանում: Եվ այդ փաստաբանի անունն է, ըստ նշված փաստաթղթի, «պարոն Վ.Գրիգորյան, որը գործունեություն է ծավալում Լոնդոնում»:

Ըստ թերթի հրապարակման Վահե Գրիգորյանի անգործությունը օգնել էր Ադրբեջանին հաղթել ու Հայաստանը մնացել էր դատարկաձեռն։

Այս հրապարակումից հետո հրապարակային խոսքով հանդես եկավ Վրաստանում հայտնի հայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը։ Նա նույնպես մեղադրեց Վահե Գրիգորյանին իր գործը միտումնավոր տապալելու մեջ։

Չախալյանը իր ֆեյսբուքյան էջում մանսվորապես գրել էր. «ինչու՞ եմ հավատում, որ հնարավոր է եղած լինի նման բան ու կիսվում եմ այս նյութով, քանզի նույն անձը «Չախալյաններն ընդեմ Վրաստանի» գործով փաստաբանն էր, որը տապալվեց մի պրիմիտիվ պաճառով, Եվրոդատարանի կողմից պահանջվող փաստաթղթեր ըստ ժամանակի չներկայացվեցին, իսկ ինչու՞ չներկայացվեցին, որովհետև ժամկետն անցնելուց հետո էինք միայն տեղեկանում, որ դատարանին նման փաստաթղթեր են անհրաժեշտ լինում…

Հ.Գ. Իսկ մինչ այդ, նույն Վահեն ահավոր մեծ հիստերիա էր բարձրացնում, դատավարությանն այլ փաստաբաններ ընդգրկելու ցանկացած փորձի հանդեպ, բանտում գտնվելու հանգամանքը, չնայած եղած կասկածներին , հնարավորություն չտվեց ճիշտ եզրահանգումներ անելու, իսկ դուրս գալուց հետո, այդպես էլ «բախտ չվիճակվեց» հանդիպել Լոնդոններում տաքուկ ծվարած փաստաբանիս…»,-նշել էր նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը:

Հրապարկմանը անդրադարձ էր կատարել նաև փաստաբան Վահե Գրիգորյանն ինքը: Նա խնդրի կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում գրել էր.«…Կարեն Պետրոսյանի գործը ոչ միայն ցուցակներից հեռացված չէ այս պահին ՄԻԵԴ-ում այլ ավելին: Այն քննվել է ամենայն մանրամասներով եւ Դատարանի կողմից թվարկած բազմաթիվ հարցերի շրջանակներում: Այս գործով վեր են հանվել մի քանի հանգամանքներ, որոնք հնարավոր է բեկումնային նշանակություն ունենան Ադրբեջանի տարածքում գերեվարված հայերին կամ հայաստանցիների նկատմամբ խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի, իսկ ոմանց մասով նաեւ սպանությունների հանգամանքների կապակցությամբ խտրական մոտեցման կանխավարկածի ձեւավորման համար:
Այս գործով առհասարակ առաջին անգամ վեր է հանվել եւ քննարկվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից գերեվարված հայաստանցիների նկատմամբ «ծիսական սպանությունների» իրողությունը: Հուսով եմ ի վերջո միջազգային դատավորներն այս ակնբախ իրողությունը կարձանագրեն իրենց ակտերում, որպես հայատյացության ծայրահեղ դրսեւորում:
Սույն գործով քննարկվում է նաեւ Հեյդար Ալիեւի զինակից եւ մերձավոր բարձրաստիճան զինվորական, գեներալ Ռովշան Աքբարովի մասնակցությունը Կարենի սպանությանը, որի հանգամանքները ըստ փորձագետների բացահայտած մանրամասների այնքան սահմռկեցուցիչ են, որ այսքանով կսահմանափակվեմ:

Իսկ գործն այս փուլում սպասում է վճռին, քանի որ երկու հակառակորդ կողմերը եւ Հայաստանի կառավարությունը մեկ ամիս առաջվա դրությամբ արդեն ավարտել էին դիրքորոշումների փոխանակումը»,-հայտարարել էր փաստաբանը՝ ավելացնելով, որ լրատվականի տարածած նյութում դրված հղումը իսկապես վերաբերվում է Կարեն Պետրոսյանի գործին, սակայն այլ դրվագի մասով.«Ինչ վերաբերում է դրված հղումին, ապա այդ որոշման մեջ նշված գործն իսկապես վերաբերում է կրկին Կարենի գործին, սակայն միայն նրա դիակի վերադարձի ուշացման առնչությամբ ՄԻԵԴ 3 (խոշտանգումների արգելք) եւ 8 (անձնական կյանքի նկատմամբ հարգանք) կապակցությամբ ներկայացված միջանկյալ միջնորդության քննությանը: Այս որոշման մեջ նշված կոմունիկացիան անհասկանալի պատճառով Դատարանի քարտուղարության կողմից ուղղվել էր մի մեկ այլ հասցեի, որտեղ ես այն ստանալ չէի կարող եւ հատուկ զգուշացրել էի նախօրոք չանել: Այս կապակցությամբ բացատրություններն ընդունվել են Դատարանի կողմից հիմնական գործի շրջանակներում, որի հղումը քոմենթում կդնեմ: Ամեն դեպքում այդ որոշումն այեւս որեւէ ազդեցություն չունի այս գործի վրա:»:

Ու հիմա հարց է այսքանից հետո արժե, որ ՍԴ անդամ դառնա մարդ ով կասկածվում է Ադրբեջանի շահերը սպասարկելու մեջ։ Սա պետք է պատգամավորները որոշեն ու հետագայում կրեն իրենց որոշման պատասխանատվությունը։