среда, 19 декабря 2018 г.

Պալաչը ներողությունն էր խնդրում Ծառուկյանից


Պալաչ կոչվող թյուրիմացությունն այսօր հերթական անգամ իր հիվանդագին երևակայությանն է զոռ տտվել: Պալաչը փորձել է նորից խոսել այն մասին, թե իբր Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի անվճար երթուղին է եղել իր սնանկացման պատճառը:
Պալաչը երևի մոռացել է, թե ոնց էր իր նախկինում արված նմանատիպ հայտարարություններից հետո ծնկաչոք ներողություն խնդրում Գագիկ Ծառուկյանից ու հենց ինքն իր բերանով ասում, որ մեր ազգաբնակչությունն իրականում ունի այդ անվճար երթուղու կարիքը: 

Պալաչի նման թուլամորթների դեպքում բնականաբար անիմաստ է խոսել տղամարդկության մասին, երբ ինքն իր ասածների վրայով մի քանի անգամ անցել է, բայց չենք կարող չփաստել, որ նման անողնաշարները ոչ թասիբ ունեն ու ոչ էլ գոնե մի քիչ տղամարդկություն: Սրա նմանները միայն հեռվից կարող են վայրահաչել, մոռանալ իրենց անցյալն ու փորձել սեփական շահի համար ոտնահարել ամեն տեսակի սրբություն: Պալաչը նույնիսկ իր ծնողներին է ուրացել ու նրանց դրսում թողել, գողացել իր ընկերների գույքը, էլ ինչի մասին է խոսքը: Երբ Պալաչի ծնողները հայտնվել էին փողոցում մնալու վտանգի առաջ, հարգելով նրանց տարիքը հենց Գագիկ Ծառուկյանն է գրավը մուծել ու փրկել նրա ծնողներին անօթևան դառնալու ճակատագրից, իսկ Պալաչը փոխարենը իր գումարները ծախսում էր արտասահմանների կազմինոներում: Էսքանից հետո ինքը կամ պիտի խուսափի իր ծնողների, նախկին ընկերների կամ համաքաղաքացիների աչքին աչքին երևալ, կամ էլ պիտի պլաստիկ վիրահատություն անի, որ իրեն ճանաչող չլինի: